Հայ երաժշտասեր հասարակությունն արդեն սկսել է քննարկել, թե տարվա ամենաքննարկվող երգի մրցույթին' Եվրատեսիլ 2014-ին ով կներկայացնի Հայաստանը:

Հայտնի է հիմնական թեկնածուի անունը' Սոֆի Մխեյան: Անկախ նրանից, որ շատերը երգչուհուն չեն սիրում, նույնիսկ համարում են, որ նա չի փայլում իր ձայնային տվյալներով, այնուամենայնիվ, Սոֆին հայտնի է, որպես ամենաաշխատասեր, ամենապնդաճակատ և ամենաակտիվ հայ երգչուհի: Սոֆին ամենուրեք է: Նա մասնակցում է բոլոր խմբակային համերգներին, մեկնում է գրեթե բոլոր հյուրախաղերին, նույնիսկ այն դեպքերում, երբ իրեն չեն հրավիրում նա անում է ամեն ինչ, օգտագործում է բոլոր լծակները և հասնում ցանկալի արդյունքին:

Նա ամեն տարի նկարահանում է տեսահոլովակներ, հաճախ մասշտաբային և թանկարժեք տեսահոլովակներ, համերգներին հանդես է գալիս պարային խմբերի մասնակցությամբ, ամեն ինչ անում է գերազանց շոու ցուցադրելու համար: Սոֆին միշտ պատրաստված է: Գուցե հենց այսպիսի մոտեցում է պետք մեզ Եվրատեսիլ երգի մրցույթում հաջողության հասնելու համար: