Լեդին Գագան, ով բոլորին հաճախ զարմացնում էր իր տարօրինակ հագուստներով, այս անգամ հանրության առջև է ներկայացել արհեստական ատամնաշարով:

Dni.ru-ի փոխանցմամբ, իր արհեստական ատամնաշարը Գագան ցուցադրել է Նյու-Յորքում կայացած YouTube Music Awards մրցանակաբաշխության ընթացքում:

Լեդի Գագան կարմիր գորգի վրա է հայտնվել սև երկար վերնաշապիկով' առանց կիսաշրջազգեստի:

Նա կրում էր սև գլխարկ, արևային ակնոցներ և շատ բարձր կոշիկներ:

Աստղը մեծ հաճույքով ժպտում էր' ցուցադրելով իր արհեստական ատամնաշարը: