Մոտ մեկուկես տարի առաջ ESem.am-ի ընթերցողներն առաջինն էին, որ տեղեկացան «Վիտամին» ակումբի հումորիստ Գարիկի և «Xfactor» նախագծի մասնակից Մարիաննայի «գաղտնի» ամուսնության մասին:)
ESem.am-ը զույգի երկրպագուների համար ևս մեկ բարի լուր ունի. Գարիկն ու Մարիաննան սպասում են իրենց առաջնեկին:) Ապագա մայրիկի հղիությունն արդեն տեսանելի է:)

Գարիկն ու Մարիաննան ընդունեցին մեր շնորհավորանքը, սակայն առաջնեկի մասին խոսել չցանկացան. ոչ այն պատճառով, որ ցանկանում են երկրպագուներից գաղտնի պահել նորությունը, պարզապես փոքրիկը կծնվի, նոր կբարձրաձայնեն իրենց երջանկության մասին:) «Թող երեխան բարով-խերով ծնվի, կխոսենք նրա մասին»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց ապագա հայրիկը:
ESem.am-ը թեթև հղիություն է մաղթում Մարիաննային:)

 

 

Բարի լուրը հայտնեց Ամալյա Հովհաննիսյանը:)