Հեռուստառադիոհաղորդավարուհի Լիլի Հովերը, հաղորդավարուհի Լուսինեն և երգչուհի Մագան հարազատ ու մտերիմ քույրեր են: Լիլի Հովերը բացի ռադիոյում աշխատելը, «Արմնեիա» հեռուստաընկերությամբ եղանակի տեսությունը հաղորդող աղջիկն է: Լուսինեն «Երևա»ն հեռուստաընկերությամբ վարում է «Մի երգի պատմություն» հաղորդաշարը, իսկ Մագան երգում է ակումբներում: Նրանց հետ խոսել ենք իրենց հայտնիության և գործունեության մասին:

Լիլիի փոխանցմամբ' ծնողները միշտ հպարտացել են իրենցով. երբևէ չեն միջամտել ու չեն խոչընդոտել գործունեությանը, ընդհակառակը, օգնել են: «Մայրս դաշնակահարուհի է ու ամեն բան արել է, որ մենք արվեստին մոտ լինենք: Մեր կայացման նրա լուման հարցում շատ մեծ է»,-ասաց եղանակի տեսության մեկնաբանը:
Ըստ Լիլիի' քույրերով աչքի են ընկել նաև դպրոցում, որտեղ բոլորն իմացել են, որ նրանք տարբեր ոլորտներից են ու սիրում են երգել-պարել-արտասանել: «Մեծ քույրս' Լուսինեն պարել է, Մագան միշտ երգել է, ես էլ դաշնամուրի եմ գնացել: Երբ հյուր էինք գնում, Մագան երգում էր, Լուսինեն՝ պարում, իսկ ես էլ արտասանում էի»,- ավելացրեց Լիլին, ում խոսքերով' ինքն ու Մագան Երգի թատրոնի առաջին սաներից են եղել:

 

Փոքրուց միշտ զբաղված երեք քույրերը տարբեր խմբակներ են հաճախել, որից հետո էլ ամեն մեկն իր ճանապարհն է հարթել: Մագան շարունակում է երգել, իսկ Լիլին և Լուսինեն աշխատում են հեռուստատեսությունում:

 

Շարունակությունը՝ այստեղ: