Մեծ Բրիտանիայի 999 փրկարար ծառայության աշխատակիցները երեկոյան առեղծվածային զանգ ստանալուց հետո շտապել են օգնության՝ կարծելով, թե ինչ-որ մեկը վտանգի մեջ է հայտնվել։

Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ փրկարարները հասել են այն տան դիմաց, որտեղից ստացվել էր զանգը, և թակել դուռը, ոչ ոք չի բացել։ Արդյունքում՝ նրանք ստիպված են եղել ոտքով կոտրել դուռն ու ներս մտնել։

Դեպքի վայր ժամանածները պարզել են, որ առեղծվածային զանգի հեղինակն է Բրյուս անունով կատուն, որը տանը մենակ էր մնացել և որոշել խաղալ հեռախոսով։

Երբ կատվի 33-ամյա տերը՝ Ջեյմս Քոքսիջսը, տուն է եկել, ապա շատ է զարմացել՝ այնտեղ փրկարարների տեսնելով։ Հետո, իմանալով ողջ եղելությունը, ներողություն է խնդրել 999-ի աշխատակիցներից իր չարաճճի կատվի պահվածքի համար։

He was found by officers hiding in a wardrobe ¿looking very naughty¿. ShockedKitten that dialled 999: