«Գրեմմի» մրցանակաբաշխության քառակի հաղթող, երգչուհի, դերասանուհի Քրիստինա Ագիլյերան այլևս չի պայքարում ավելորդ քաշի դեմ, չի մրցակցում Բրիտնի Սփիրսի հետ և պարզապես վայելում է կյանքը' հետևելով կյանքի իր կանոններին:

Ես երբեք չեմ նեղանում, երբ ինձ մատնացույց են անում իմ սխալները: Ինձ չի կարելի մոտիվացնել գովաբանություններով, իսկ առողջ քննադատությունը միշտ նպաստում է աշխատանքային որակի լավացմանը:

Կնոջ մարմինը հիասքանչ է, իսկ իմը շատ շատերի մարմնից ավելի լավն է:

Երգերի միջոցով ես կարողանում եմ արտահայտել իմ զգացմունքները: Եթե ես դրանք պահեի ներսումս, երևի, կխենթանայի:

Կարմիր շրթներկն ինձ համար պատյանի պես մի բան է: Վառ շպարի հետևում հեշտ է թաքցնել նրբությունն ու զգայունությունը:

Կողքից անընդմեջ հնչող խորհուրդները կարող են շփոթեցնել, ուստի սեփական սիրտն ու ներքին ձայնը լսելու ունակությունը շատ կարևոր է:

Ես մոռացա, թե ինչ է մենակությունը, երբ մայր դարձա: Որդիս' Մաքսը, իմ ամենամեծ սերն է: Միայն նա գիտի, թե ինչպես կարելի է բարձրացնել իմ տրամադրությունը:

Ինձ անընդհատ քննադատում են նրա համար, որ ես երբեք չեմ զգուշանում, իսկ ես կարծում եմ, որ անընդհատ զգուշանալը ձանձրալի է:

 

Քրիստինա Ագիլյերա. պարզապես պետք է վայելել կյանքը

Մի անգամ ինքս ինձ ասացի. «Ոչ ոք, երբեք չի ստիպի, որ ինձ անօգնական զգամ»: Ուժեղ եղեք, երբեք զոհի դեր մի ստանձնեք, և մարդիկ չեն կարողանա մանիպուլյացիայի ենթարկել ձեզ:

Տղամարդու հետ հարաբերությունները պահպանելու համար պեըք է անընդհատ կիրառել երևակայությունը, որպեսզի նրան հետաքրքիր լինի ձեզ հետ:

Ես գրառումների համար հատուկ տետր ունեմ, որում ամբողջ տարվա ընթացքում գրանցում եմ ընկերներիս ցանկությունները, իսկ Սուրբ ծննդին փորձում եմ հնարավորություններիս սահմանում դրանք ի կատար ածել:

Չեմ հասկանում, թե ինչն է ստիպում մարդկանց կեղծավորություն անել, առանց դրա կյանքն ավելի հեշտ է:

Պետք չէ անընդհատ սահմանափակումների մեջ լինել' նույնիսկ հանուն գեղեցկության: Իսկապես գեղեցիկ կարող է լինել միայն իր կյանքից գոհ կինը: