Սինգապուրի արվեստի ցուցասրահում ներկայացված է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին պատկերող 67 աշխատանք, որոնցից մեկը նրա գլուխն է՝ պատրաստված չինացիների հազարավոր լուսանկարներից, գրում է The Daily Mail-ը:

«Facebook-ի դեմքն» ինստալացիան ներկայացնում է աշխատանքներ՝ յուղաներկով արված նկարներից մինչև թվային տպագրություններ, որոնք հիմնված են սեպտեմբերի 20-ի New Yorker-ի համարում լույս տեսած Ցուկերբերգի դիմանկարի վրա:

Ցուցահանդեսի համակարգողը չինացի արվեստագետ Ժու Ջիան է, իսկ դիմանկարների հեղինակները՝ իր ընկերները:

Տեղական մամուլի տեղեկություններով՝ դրանք կվաճառվեն որպես մեկ աշխատանք 700.000 դոլարով:

Չինաստանում Facebook սոցիալական ցանցն արգելված է: