Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ստեղծել են մի ակնոց, որը հնարավորություն է տալիս կույր մարդկանց՝ տեսնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բիոնիկական ակնոցներն օգտագործում են 2 փոքր տեսախցիկ ու համակարգչային ծրագրակազմ,որոնք որսում են պատկերներն ու նախազգուշացնում կրողին իր առջևում եղած մարդկանց կամ իրերի մասին։

Գիտնականները պնդում են, որ ակնոցները հնարավորություն են տալիս կույր մարդկանց՝ տեսնել անգամ՝ համակարգչի էկրանը, ավտոբուսի համարները, կարդալ ռեստորանի մենյուն։

Սա նշանակում է, որ տեսողությունից զրկված մարդիկ, կրելով ակնոցները, կկարողանան միայնակ տնից դուրս գալ, գնալ շոփինգի ու օգտվել հասարակական տրանսպորտից։

Արտաքուստ դրանք ոչնչով չեն տարբերվում սովորական ակնոցներից, սակայն արժեն1.600 դոլար։ Այս ակնոցները կարող են վաճառքում հայտնվել արդեն հաջորդ տարի։