ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանն այլևս չեն վարելու «Առավոտ լուսո» հաղորդումը: Նոր եթերաշրջանում հաղորդավարները հանդես չեկան ոչ միայն «Առավոտ լուսո» հաղորդման, այլև այլ ծրագրերի շրջանակներում, և խոսակցություններ են տարածվել, թե Սուրենն ու Յանան այլևս եթերում չեն լինելու:

Առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Յանայի հետ, ով ESem.am-ին ասաց, որ հեռուստաեթերից կորչել չեն պատրաստվում: «Հեռուստաեթերում կլինենք, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել: Երբ ծրագրերը հստականան, այդ մասին առաջինը հենց Ձեզ կտեղեկացեմ»,- խոստացավ հաղորդավարուհին, ով նոր նախագծում թեև ոճային փոփոխությամբ չի ներկայանա, սակայն կերպարում թարմություն կմտցնի: Ինչ վերաբերում է առավոտյան ծրագրից դուրս գալուն' հաղորդավարուհին ասաց. ««Առավոտ լուսոյից» դուրս եկանք, քանի որ նոր պայմանները մեզ չէին բավարարում»:

Չի բացառվում, որ Սուրենն ու Յանան չներկայանան որպես հաղորադավարական զույգ: Այս շրջանում Սուրենը զբաղված է իր մյուս աշխատանքով, որը կապ չունի հեռուստատեսության հետ. նա շինարարական մի ընկերությունում աշխատում է որպես ավագ տեխնիկական հսկիչ:
Այս ընթացքում Յանան ավելի շատ ժամանակ է տրամադրում երկուսուկես ամյա դստերը' Ադելին, զբաղվում փոքրիկի կրթությամբ' կարևորելով այդ հարցին վաղ մանկությունից անդրադառնալը:

 

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը