Ամերիկացի գիտնականները Psychological Science ամսագրում տպագրել են վերջերս անցկացված հետազոտության արդյունքները, ըստ որոնց' մարդիկ ավելի շատ խաբում են կեսօրից հետո:

Հետազոտությանը մասնակցել է 20 մարդ: Նրանք պետք է պատասանեին գիտնականների տված հարցերին: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր ստի համար նրանց 10 դոլար էին վճարում:

Հետազոտության արդյունքներով, մարդիկ առավոտյան 8-ից մինչև 12-ը նախընտրում են ասել միայն ճիշտը, իսկ 12-ից հետո նրանց 75 տոկոսն սկսել է ստել: