Դերասան Ռոբերտ դե Նիրոն դարձել է Շանհայում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության ներդրողներից մեկը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը։

«Նախագիծ - 179» անվանումով համալիրը կներառի արվեստների կենտրոն, բուտիկ-հյուրանոց, կինոթատրոն և առևտրային պատկերասրահ։ Նախագծի շրջանակում կվերականգնվեն 4 լքված շենքեր, 5-րդը կկառուցվի։ Համալիրի ընդհանուր տարածքը կկազմի 76.500 քմ։

Շինարարությունը պետք է ավարտվի 2016-ին։

Ռոբերտ դե Նիրոն ոչ միայն դերասան է, ռեժիսոր և պրոդյուսեր, նա հաջողությամբ զբաղվում է նաև բիզնեսով։ Նա Tribeca Productions մեդիաընկերության և Tribeca կինոփառատոնի ստեղծողներից մեկն է, ճապոնական Nobu ռեստորանների և Nobu Hospitality հյուրանոցային ընկերության ցանցի համասեփականատեր։