Օրեր առաջ Միհրան Ծառուկյանը Հայաստան է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ միասին համերգ է ունեցել «Pasadena Civic» համերգասրահում:

Միհրանն անչափ տպավորված է ամերիկահայության ընդունելությամբ: «Ես անցած տարի էլ եմ համերգային շրջագայությամբ եղել ԱՄՆ-ում: Ինձ համար շատ կարևոր էր նորովի հանդես գալը: Ի ուրախություն ինձ, կարողացանք համեգն այնպես կամզկերպել, որ շատ ավելի լավ ստացվի նախորդից: Նախ այս տարի դահլիճը հագեցած էր թե’ լուսային, թե’ ձայնային էֆեկտներով, որոնք ավելի էին հարստացնում ելույթն ու շոու ծրագիրը: Բացի երգերից, բեմում մեզ հետ շոուին մասնակցում էր նաև «M dance show» պարային համույթը' Գրիգորի Ալոնսի գլխավորությամբ»: Այս տարի Միհրանը Ամերիկա է մեկնել սեպտեմբերի 18-ին:

Ի դեպ սեպտեմբերի 22-ին երգչի ծննդյան օրն էր և նա այն նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 

Շարունակությունը՝ այստեղ: