Դեղձը ունի շատ օգտակար հատկություններ: Դեղձի պտղամիսը պարունակում է 0,9 տոկոս սպիտակուց, 0,3 տոկոս ճարպային թթու, 6-14 տոկոս շաքար: Դեղձը նաև հարուստ է կալիումով, երկաթով, կալցիումով: Դեղձի պտղամսով դիմակները պահպանում են մաշկի թարմությունը, առաձգականությունը: Ահա մի քանի օգտակար դեղատոմսեր.

1.Ճարպոտ մաշկ. տրորեք պտղամիսը, 2 թեյի գդալ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Քսեք մաշկին և 15 րոպե հետո լվացեք ծորակի ջրով:

2.Զգայուն մաշկ. տրորեք պտղամիսը, 100 գ հումքը խառնեք 1-ական ճաշի գդալ թթվասերի և ձիթապտղի յուղի հետ: Քսեք մաշկին, 10 րոպե հետո մաքրեք:

2 Խոնավացնող դիմակ. խառնեք 50-ական մլ թարմ հյութ և կաթ, թրջոցը դրեք դեմքին և պարբերաբար թարմացրեք: Գործողությունը կատարեք 20 րոպե:

2 Կնճիռներ. տրորեք պտղամիսը, 1 ճաշի գդալը խառնեք 1 թեյի գդալ գոլ մեղրի հետ, քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով: