Ով ավելի լավ կարող էր մարմնավորել ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային, եթե ոչ նորաձևության «առաջին տիկին» Նաոմի Քեմփբելը, գրում է The Telegraph-ը՝ մանրամասնելով, որ «սև հովազն» Օբամայի տեսքով է ներկայացել W Magazine ամսագրի շապիկին:

Լուսանկարում սևամորթ գեղեցկուհին կրում է կարմիր էլեգանտ կոստյում, ժանյակավոր ձեռնոցներ, սև դասական պայուսակ, ինչպես նաև առաջին տիկնոջ կարճ սանրվածքով կեղծամ։

W Magazine-ի նորաձևության գծով խմբագիր Էդվարդ Էնինֆուլը նշել է, որ մշտապես հիացել է Միշել Օբամայի հագնվելու ոճով, որն ըստ նրա՝ անթերի է։