Նա 22 տարեկան է, ունի “Միսս աշակերտուհի Հայաստան” տիտղոս, երաժշտական երկու տեսահոլովակ, նկարահանվել է Հանրայինի “Զգուշացիր փողից”, “Աննա”, “Գեներալի աղջիկը” սերիալներում, վարել է “Top 10” ծրագիրը, իսկ այս շրջանում առավելապես հանդես է գալիս որպես բիզնես լեդի եւ զբաղված է իր հիմնած ընկերության աշխատանքներով: Նա Անի Երանյանն է, որը թեեւ վախենում է բարձրությունից, BRAVO.am-ի ֆոտոշարքում նկարահանվելու համար բարձրացել է Երեւանի շենքերի կտուրներից մեկը, այն էլ' բարձրակրունկներով:):

“Փոքր ժամանակ հաճախ ասել եմ' եկեք “տնօրեն-տնօրեն” խաղանք, եւ հիմա իրականում “խաղում” եմ իմ սիրած կերպարներից մեկը: Իմ բնավորության համաձայն' գործընկերներիս հետ հավասար մասնակցել եմ բիզնեսի ստեղծմանը, քանի որ այն իմն է, եւ այս ամենի մեջ ես եմ”,-մեզ հետ զրույցում ասել է Անին' տեղեկացնելով, որ տնօրինում է “Yeranyan Holding” ընկերությունը.“Զբաղվում ենք համերգների, միջոցառումների, շնորհանդեսների, սեմինարների կազմակերպմամբ, տեսահոլովակների, ֆիլմերի եւ գովազդային հոլովակների նկարահանմամբ եւ այլ գործերով”:

 

Շարունակությունը` այստեղ: