Լոնդոնի Սուրբ Ջեյմս պալատի թագավորական մատուռում (Chapel Royal of St James's Palace) այսօր տեղի է ունեցել արքայազն Ջորջի մկրտության արարողությունը, որն անցել է մտերմիկ ընկերական շրջապատում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ջորջ Ալեքսանդր Լուի արքայազնին՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեք ամսական որդուն, կնքել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուեբլին: Մկրտության արարողությունը տևել է 45 րոպե, որին ներկա են գտնվել թագավորական ընտանիքի 4 սերունդների ներկայացուցիչներ: Հյուրերի թիվը չի գերազանցել 22-ը:

Փոքրիկ արքայազնին կնքել են 3 կնքամայրերը և 4 կնքահայրերը, որոնց արքայական զույգն ընտրել է իրենց ընկերական շրջապատից: