ՆԱՍԱ-ի «Հաբլ» ուղեծրային աստղադիտակը, որը տիեզերք է ուղարկվել 23 տարի առաջ, իրականացրել է ամենաերկար տիեզերական առաքելությունը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը:

1990-ից մինչև օրս աստղադիտակը ուսումնասիրություններ է իրկանացրել՝ Երկրի շուրջը պտտվելով 8 կմ/վայրկյան արագությամբ և լուսանկարելով հեռավոր աստղերն ու գալակտիկաները:

Առկայծող գազի կուտակումները լուսավորվում են Messier 74 պարուրաձև գալակտիկայում: Առկայծումը նշանակում է, որ գալակտիկան հարուստ է աստղերի ձևավորման համար նպաստավոր մթնոլորտով:

Spiral Planetary Nebula-ն իրենից ներկայացնում է գազի և փոշու սիմետրիկ ամպ 1826-ին հայտնաբերված «Մուսկա» համաստեղությունում:

Celestial Snow Angel («Երկնային ձյունե հրեշտակ») աստղաբույլը գտնվում է «Սիգնուս» համաստեղության տարածքում՝ Երկրից 2000 լուսային տարի հեռավորության վրա:

Գազի 11 օղակները կազմավորել են Cat's Eye Nebula («Կատվի աչք») աստղաբույլը, որը երբևէ հայտնաբերված մոլորակային միգամածություններից առաջինն է:

Ավելի քան 3000 աստղեր, որոնցից ոմանք երբևէ չեն երևացել տեսանելի լույսի ներքո, ստեղծել են «Օրիոն» ամպը:

Sombrero Galaxy-ն («Սոմբրերո») պարուրաձև գալակտիկա է, որի կենտրոնում փոշու հաստ շերտերից ձևավորվել է սպիտակ պայծառ շրջանակը:

Messier 106 անունով հայտնի պարուրաձև գալակտիկան աստիճանաբար ընկղմվում է գերզանգվածային սև անցքի կենտրոնում:

Գազի և փոշու աշտարակը, որը բարձրանում է աստղաբույլերի միջով, հայտնի է Eagle Nebula անունով («Արծվի ամպ»):

Mystic Mountain-ը («Խորհրդավոր սար») պատկերում է, թե ինչպես է 3 լուսային տարի հեռավորության վրա գտնվող գազի սյունը կորչում պայծառ աստղերի ճառագայթման հորձանուտում:

Crab Nebula գալակտիկայի մանրակրկիտ պատկերն արտացոլում է հսկա աստղի մնացորդները՝ չինացի և ճապոնացի աստղագետների կողմից 1000 տարի առաջ գրանցված պայթյունից հետո:

Գազի աշտարակը՝ Carina Nebula գալակտիկայում:

Carina Nebula գալակտիկայի այս տեսարանը պատկերում է աստղերի ծագման և մարման վայրը: Սա «Հաբլ» աստղադիտակի կողմից երբևէ արված ամենամեծ պանորամային պատկերներից մեկն է: