Ճանաչված r’n’b ոճի երգչուհի Ռիհանան առաջացրել է որոշ մուսուլմանների զայրույթը, երբ Instagram-ում տեղադրել է Աբու Դաբիի Շեյխ Զայդի մզկիթի ֆոնին արված լուսանկարները, գրում է Al Arabiya-ն։

Ոտքից գլուխ սև հագած երգչուհու լուսանկարներին անմիջապես արձագանքել են մուսուլման երկրպագուները՝ մեկնաբանելով, որ «Ռիհանան չի կարող մզկիթի առաջ լուսանկարվել, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է սրբավային»։

Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ ամերիկյան երգչուհու վատ հեղինակությունն ու մզկիթի կողքին լուսանկարվելն անհամատեղելի են։

Հիշեցնենք, որ անցած ամիս երգչուհին կրկին երկրպագուների դժգոհությունն էր առաջացրել՝ հայտնելով, որ Թաիլանդում «սեքս շոուի» է մասնակցել։

Фотосессия Рианны в Абу-Даби 5Фотосессия Рианны в Абу-Даби 7Фотосессия Рианны в Абу-Даби 6Фотосессия Рианны в Абу-Даби 4Фотосессия Рианны в Абу-Даби