Երգիչ Ջասթին Բիբերը դարձյալ սկանդալային պատմության մեջ է հայտնվել: TMZ-ի փոխանցմամբ, Բիբերն ուրբաթ ազատ ժամանակն ընկերների հետ անցկացրել է Հյուսթոնի գիշերային ակումբներից մեկում:

 

Բացի պարզապես ալկոհոլ խմելուց եւ մարիխուանա ծխելուց ակումբային կռվարարը նաեւ «վատ տղա»-ի համբավ է ձեռք բերել: Այս անգամ Բիբերը ոտնձգություն է կատարել ակումբի պարուհիների նկատմամբ:

 

«Ես շատ հայտնիների համար եմ պարել: Նրանք սովորաբար հեռավորություն են պահպանում: Իսկ նա դիպավ իմ հետույքին»,- իր անձնական բլոգում գրել է պարուհիներից մեկը: Ավելին, աղջիկներից մեկն էլ մոտեցել է Բիբերի թիկնապահին եւ խնդրել հանդարտեցնել երիտասարդին:

 

Այնուհետեւ պարուհիներից մեկը Ջասթինից ստացած 1 դոլարանոց թղթադրամներով լուսանկար է հրապարակել: