Բրիտանիայի արքայազն Ուիլյամն առաջին անգամ պետական պարգևներ է հանձնել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու անունից, հայտնում է Euromag-ը:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Բուքինգհեմյան պալատում անցկացված արարողությունը խոսում է բավականին պատկառելի տարիքում գտնվող թագուհու թոռան հասարակական պարտականությունների պաշտոնական ընդլայնման մասին:

Մամուլում նշվում է, որ 87-ամյա Էլիզաբեթ Երկրորդ թագուհին դժվարանում է ակտիվ մասնակցություն ունենալ պաշտոնական միջոցառումներին, ինչպես նախկինում: