Կնոջ սեքսուալության բաղադրատոմսի հիմքը, առաջին ու գլխավոր գաղտնիքն այն է, որ պետք է ձգտել գրավչության առաջին հերթին ոչ թե տղամարդու, այլ ինքներդ Ձեր աչքում:

Յուրաքանչյուրիս սեքսուալությունն իր գլխում է: Զգացեք Ձեզ այդպիսին: Բավարար չէ մարզասրահ այցելելն ու գեղեցիկ զգեստներ հագնելը. Դուք պետք է իմանաք, որ ամենա-ամենան եք, այլապես ամեն ինչ ապարդյուն է:

Եթե ունեք բարդույթներ, որ, օրինակ, Ձեր քիթը երկար է կամ կուրծքը փոքր, և դա համարում եք խոչընդոտ սեքսուալության ճանապարհին, ապա հիշեք, որ շատ կանանց վստահություն է ներշնչում հենց նման արտաքինը. նրանք անկեղծորեն հավատում են, որ, ասենք, իրենց փոքր կուրծքը խենթացնում է տղամարդկանց: Սա արդյունավետ ուղի է: Սկսեք դիտարկել Ձեր «թերություններն» իբրև առավելություններ:

Եթե խոսքը ոչ թե նման, այլ ավելի խոր կոմպլեքսների մասին է, օրինակ՝ ավելորդ քաշի, ինչի հետ փորձել եք համակերպվել, բայց չի ստացվել, ուրեմն փորձեք գտնել Ձեր այն արտաքինը, որում Ձեզ սեքսուալ կզգաք: Գրանցվեք մարզասրահում, դիետա պահեք, գնացեք ֆիթնեսի ու լողավազանի պարապմունքների, նիհարեք և վերագտեք այն մարմինը, որը ցանկալի եք համարում: Վերագտեք Ձեր վստահությունը ամեն գնով:

Այն պահին, երբ կզգաք, որ գեղեցիկ եք, այդպիսին էլ կլինեք: Սա է ողջ գաղտնիքը: Հիշեք' ոչ գեղեցիկ հագուստը, ոչ օծանելիքը, ոչ հրաշալի մարմինը չեն գրավի տղամարդկանց, եթե Ձեր մեջ չկա սեքսուալության գիտակցում: Ամենակարևորը ներքին զգացողությունն է: Դուք այնպիսին եք, ինչպիսին Ձեզ համարում եք: