Մելբուրնում կենգուրուն, որ ընկել է մեքենայի տակ և վնասել ոտքը, դեպքից հետո մտել է դեղատուն: Դեղատան աշխատակիցները պատմել են, որ տեսնելով կենդանու վնասված ոտքը անասնաբույժ են կանչել: Այդ ամբողջ ընթացքում կենդանին հանգիստ սպասել է անասնաբույժին և չի դիմադրել, երբ նրան օգնություն են ցույց տվել:

Դեղատունը, ոտեղ տեղի է ունեցել դեպքը գտնվում է օդանավակայանի տարածքում: The Blacktown Sun-ը հայտնում է, որ վերջին շրջանում Ավստրալիայում կենգուրուները հաճախ են հայտնվում օդանավակայանի տարածքում: Նախորդ շաբաթ Central Queensland news-ը հայտնել էր, որ Քվինսլենդ նահանգում վայրեջք կատարող օդանավը հարվածել է թռիչքուղու վրա հայտնված կենգուրույին: Օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին, որ դա նմանատիպ 3-րդ դեպքն է այս տարվա ընթացքում: