ժամանակին «Բանակում» սերիալում նկարահանվող դերասան Հայկ Պետրոսյանի և մասնագիտությամբ դեղագործ Տաթևի հարսանյաց հանդեսի մասին ESem.em-ը պատմել է: Օրերս մեզ պարզ դարձավ, որ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում աշխատող դերասանի ընտանիքում համալրում է սպասվում:

Այս մասին խոսեցիք Հայկի հետ, ով ասաց, որ ամուսնությունից հետո մշտապես սպասել է բալիկի սպասելու լուրին: Այժմ դերասանը շատ ոգևորված է առաջիկայում հայր դառնալու մտքով: Նրա փոխանցմամբ' իր երկվորյակ եղբոր հարսանիքի օրն է իմացել ուրախալի լուրն, ինչի շնորհիվ էլ կրկնապատկվել է ուրախությունը: «Եղբորս հարսանիքին Տաթևն ասաց, որ ինձ լուր ունի հայտնելու, սակայն նշեց, որ ավելի լավ կլինի տանն այդ մասին ասի: Ես էլ սկսեցի պահանջել, որ ասի»,- ասաց դերասանը:

Փոքրիկը լույս աշխարհ կգա մայիսին: Հայկի փոխանցմամբ' ինչպես բոլոր տղաներն, այնպես էլ ինքը շատ է ցանկանում արու զավակ ունենալ, սակայն, ինչպես կինն է նշում, կարևորն առողջ բալիկ լինի: Երեխայի անվան մասին դերասանն ու կինը դեռևս չեն մտածել: Նրանք հավատում են, որ եթե փոքրիկը պապիկի անունն է ունենում, նրա ճակատագրի շարունակողն է լինում: «Լսել եմ, որ հիմնակնում խորհուրդ չեն տալիս պապիկի կամ տատիկի անունն ընտրել. նման սնահավատություններ ունեմ, սակայն հստակ ոչինչ չեմ որոշել»,-եզրափակեց զրուցակիցս, ով այլևս չի նկարահանվում սերիալում և բացի թատրոնի աշխատանքից նաև որպես թամադա է աշխատում:

ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին ընտանիքի համալրման կապակցությամբ և փոքրիկին բարի գալուստ մաղթում:

 

Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի