Դասական Chanel No.5 բույրը ներկայացնելու բախտ է վիճակվել Նիկոլ Քիդմանին, Օդրի Տատուին, Բրեդ Փիթին և շատ այլ հայտնի մարդկանց։ Այսօր այդ թիմին ավելացել է կանացիության և գեղեցկության մարմնացում Մերիլին Մոնրոն, գրում է buro247.ru-ն։

Հայտնի շիկահերի մասնակցությամբ գովազդային արշավը կարելի է տեսնել դեկտեմբերին։ Մոնրոյին լեգենդար օծանելիքի նոր դեմքն ընտրելու որոշումը կապված է մի արտահայտության հետ, որը նա արել է 1952-ին Life ամսագրին տված հարցազրույցում։ Այդ ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ քնում է մերկ, և միակ բանը, որ նա կրում է, մի քանի կաթիլ է Chanel No.5 օծանելիքից։