Միջնադարյան Եվրոպայի բժիշկները հավատացնում էին իրենց հիվանդներին, որ շոկոլադը հանգստացնում է լյարդը, նպաստում մարսողությանը, թեթևացնում սրտի ցավերը։ Շոկոլադ էին ուտում տուբերկուլոզի, անեմիայի, պոդագրայի բուժման ժամանակ, նաև երբ բարձր էր մարմնի ջերմաստիճանը:

Այսօր էլ բժիշկները, օրինակ, Դիետոլոգների ամերիկյան ընկերությունը հաստատում է, որ շոկոլադի մեջ պարունակվող հանքային նյութերն ու հակաօքսիդանտներն օգնում են կանխարգելել որոշ հիվանդություններ: Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջությանը, սրտաբանները խորհուրդ են տալիս ոչ թե սուրճ խմել, այլ շոկոլադ ուտել: Այն ավելի օգտակար էսրտին, քան կարմիր գինին, թեյը կամ խնձորը, նվազեցնում է տրոմբագոյացման ռիսկը, լավացնում արյան ճնշումը: 40 գրամ սև շոկոլադի տված օգուտը հավասար է մեկ բաժակ կարմիր գինուն:

Ինչպես ցույց են տվել Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկների կատարած հետազոտությունները, ճիշտ շոկոլադի օգտագործման դեպքում արյան մեջ նվազում է լեյկոտրիենի խտությունը, նյութ, որը «սոսնձում է» արյան բջիջները, այսինքն նպաստում է տրոմբների գոյացմանը և անոթների խցանմանը: բուժարարները վաղուց են իրենց պրակտիկայում օգտվում շոկոլադի օգտակար հատկություններից: Այսպես, կարդինալ Ռիշեյլոյին շոկոլադով բուժել են շատ հիվանդություններից: Ժամանակակից հետազոտողները ևս կարծում են, որ շոկոլադը հարմարավետության զգացում է ստեղծում, լավացնում տրամադրությունը, օգնում հաղթահարել սթրեսը: Շոկոլադը բարձրացնում է գլխուղեղում ֆենիլթալամինի պարունակությունը, որը խթանում է այն զգացումը, որը նման է սիրահարված լինելու զգացմանը: Շոկոլադը օգնում է կանանց ավելի թեթև տանել «կրիտիկական օրերը», կարծում է ամերիկացի բժիշկ Դեբորա Ուոստերհաուզը: Շոկոլադն առույգացնում է, բարձրացնում աշխատունակությունը, քանի որ այն թեոբրոմին ֆիզիոլոգիակն ակտիվ նյութն է պարունակում: Այս ալկալոիդը ուժեղ ազդեցության միջոց է, դրա 1 գրամը, օրինակ, ճագարի համար մահացու է: Այդ պատճառով էլ շոկոլադի սիրահարները, հատկապես դառը շոկոլադի, պետք է հիշեն ոչ մի մթերք չի կարելի չարաշահել: Իսկ շոկոլադը' հատկապես: Հարկ է նաև հաշվի առնել, որ կակաոյի հատիկներում շատ են ազոտ պարունակող նյութերը, օրինակ, թրթնջուկաթթուն և միզաթթուն, որոնք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա: Ավ այս մասին պետք է մտածեն նրանք, ովքեր գիրանալու, պոդագրայի, ինչպես նաև շաքարային դիաբետի, լյարդի ու երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի հանդեպ հակվածություն ունեն: Տտպող նյութերը կակաոյի հատիկներում ավելի շատ են, քան բջջանքը և ջուրը, մոտ 5,8%, և դա տագնապային գործոն է նրանց համար, ովքեր փորկապության խնդիրներ ունեն: Իսկ վերոհիշյալ թեոբրոմինը և կոֆեինը գրգռող ազդեցություն են գործում սրտամկանի և նյարդային համակարգի վրա:

Մարդիկ սովորաբար շոկոլադն ընտրում են ըստ նախասիրության, անկախ բաղադրակազմից և փաթեթավորումից: Սովորաբար շոկոլադ է համարվում այն հրուշակեղենը, որը պատրաստված է կակաոյի հատիկների հիմքի վրա, շաքարով, առանց ավելացնելու կամ ավելացրած որոշ այլ հումքեր (ընկույզ, մրգի չիր, չամիչ, չոր կաթ և այլն): Շոկոլադի արտադրության մեջ չի թույլատրվում ճարպերի' կակաոյի յուղի փոխարինիչների օգտագործումը, բացառությամբ միջուկի: Իսկական շոկոլադը միշտ կակաոյի յուղով է պատրաստվում: Շագանակագույն երանգն ստանում է կակաոյի փոշու շնորհիվ, որի տոկոսային պարունակությունից է կախված գույնի ինտենսիվությունը: Դրա վրա ազդում է նաև մթերքի մեջ կաթնային յուղի առկայությունը: Շոկոլադի համը կախված է կակաո պարունակող բաղադրատարրերից ու շաքարից: Իսկական շոկոլադի բաղադրատարրերի մեջ կակաոյի յուղը առաջին տեղն է գրավում: Եթե արտադրողը նշել է, որ իր արտադրած շոկոլադը պատրաստված է հիդրոգեներիզացված ճարպից կամ բուսական յուղ է պարունակում, ապա դա արդեն ոչ թե շոկոլադ է, այլ «քաղցր սալիկ»: Քաղցր սալիկը իրավունք չունի շոկոլադ անվանվել և ավելի էժան է իսկական շոկոլադից: Շոկոլադը գնելիս հարկէ նաև ուշադրություն դարձնել արտադրման, պիտանելիության ժամկետին, ինչպես թե այն վաճառասեղանին որտեղ է տեղադրված, քանի որ շատ արագ է ներծծում կողմնակի հոտերը և կորցնում իր բնական բույրը, այն շատ զգայուն է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների և խոնավության հանդեպ: Եթե շոկոլադը առանց հավելումների է, ապա պիտանության ժամկետը կես տարի է, իսկ եթե կաթի փոշի է խառնված կամ էլ միջուկով է' երեք ամիս: Պահպանման ջերմաստիճանը +18-ից -3 աստիճան է: Իսկ +24-ից բարձր ջերմաստիճանի դեպքում շոկոլադե գլազուրի մեջ կակաոյի յուղը հալվում է: