Վենսանս Կասսելից բաժանվելուց հետո Մոնիկա Բելուչին ամբողջությամբ ընկղմվել է աշխատանքի մեջ. ֆոտոլրագրողները լուսանկարել են նրան երիտասարդ ռեժիսոր և սցենարիստ Ալիսա Ռորոակերի «Հրաշքներ» (Le meraviglie) ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Հայտնի է, որ Բելուչին ֆիլմում ներկայացնում է թագուհու կերպար, նրա սպիտակ, շքեղ հագուստը մենք այսօր արդեն կարող ենք գնահատել: Եվ, դատելով վերնագրից, ֆիմը լի կլինի այլ ևս հրաշքներով:

Մինչ այս ֆիլմի ցուցադրությունը իտալացի դերասանուհու երկրպագուները կարող են նրան տեսնել Էմիր Կուստուրիցցայի «Սեր և պատերազմ» ֆիլմում, որը պատմում է Բոսնիական պատերազմի ժամանակ մի սիրո մասին:

600x580600x580600x580600x580600x580600x580