Հայտնի է դարձել, որ Վիկտորիա Բեքհեմի նորաձևության բրենդը Բեքհեմների ընտանիքին օրական 100 հազար ֆունտ ստերլինգ ռեկորդային եկամուտ է բերում, հայտնում է spletnik.ru կայքը:

2012-ին Բեքհեմների ընտանեկան եկամուտը կազմել է ավելի քան 35 մլն ֆունտ ստերլինգ՝ գովազդային արշավների և «Լոս Անջելես Գելեքսիի» հետ Դևիդ Բեքհեմի պայմանագրի շնորհիվ:

Համենայն դեպս, միայն 39-ամյա Վիկտորիայի նորաձևության բրենդը ընտանիքին բերել է 2 մլն ֆունտ եկամուտ միայն մեկ տարվա մեջ: Victoria Beckham հավաքածուի ցուցադրությունը Նորաձևության շաբաթների ամենասպասված ցուցադրությունն է: