Ուրախների և հնարամիտների ակումբի հայտնի անդամ և դերասան Միխայիլ Գալուստյանը կարող է Սոչիի պատվավոր քաղաքացի կոչման արժանանալ, գրում է ria.ru-ն:

Սոչիի ավագանու անդամները չորս թեկնածու են ներկայացրել, որոնք կարող են ստանալ քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը: Այդ ցանկում են հայտնվել նկարիչ Յուրի Օլեյնիկը, մասնագիտացված մանկապատանեկան դպրոցի տնօրենի տեղակալ և շախմատիստ Յուրի Լոբանովը, նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովը և ՈՒՀԱ-ի անդամ, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Կոչմանն արժանացած թեկնածուի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 31-ին: Կոչումը կշնորհվի Սոչիի օրվա առթիվ տոնական միջոցառման ժամանակ: