Կանացի այս նոր օծանելիքը, որը կոչվում է Her Golden Secret, ներկայացնում է սիրված դերասան Անտոնիո Բանդերասը: Կինն, օգտագործելով այս օծանելիքը, կկարողանա նվաճել ցանկացած տղամարդու, կհաղթի յուրաքանչյուր խաղի ժամանակ:

Գաղտնիքն այն է, որ այս բույրը տղամարդուն դարձնում է անզոր' կնոջ անհավանական հմայքի ու գրավչության առջև:

Her Golden Secret-ը դիզայնով նման է Her Secret-ին, բայց ավելի ճոխ է: Տուփի վրայի բանալին խորհրդանշում է նրա գրավչության գաղտնի ուժը: Նորույթը ընդգծվում է մաքրությամբ ու կանացիությամբ' հագեցած փայտանյութի էկզոտիկ երանգներով, որը նուրբ նրբերանգ է ստանում շնորհիվ օծանելիքի մեջ առկա նարնջի բույրի:

Her Golden Secret-ը գայթակղության ուժեղ խթանիչ է, որի դեմ ոչինչ չի կարող անել անգամ մեծ դժվարությամբ գայթակղվող տղամարդը: