Պարզվել է, որ գեղեցիկ գլխի ձև ունեցող կանայք առավել անբախտ են:

Մեծ Բրիտանիայի գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ պարզելու համար, թե ինչից է կախված կնոջ երջանկությունը: Պարզվել է, որ գլխի ձևը դրանում նվազ դեր չի կատարում: Իրենց հետազոտության արդյունքները Ստիրլինգի և Գլազգոյի գիտնականները ներկայացրել են British Journal of Psychology ամսագրի էջերում:

Պարզվել է, որ անձնական կյանքում առավել հաջողակ են, ոչ էտալոնային գեղեցիկ գլխի ձև ունեցող կանայք, այլ նրանք, ովքեր ունեն երկարավուն գլուխ և «քառակուսի» ծնոտ: Հենց նրանց են տղամարդիկ համարում առավել հարմար ամուր' հարաբերություններ ունենալու համար: Առավել կլորավուն, կանացի գլխի ձև ունեցողների համար առավել դժվար է. հետազոտվողների կարծիքով նրանք առավել հարմար են կարճատև սիրավեպի համար:

Արդյունքում կատարվել է հետևյալ հետևությունը. տղամարդիկ իրենց առավել ինքնավստահ են զգում, եթե իրենց կինը գեղեցկուհի չէ: Տրամաբանությունը պարզ է. որքան ավելի քիչ գրավիչ է երկրորդ կեսը, այնքան ավելի քիչ է հավանական, որ նա կդավաճանի կամ, որ ամուսնությունն անհաջողությամբ կավարտվի:

Նախկին հետազոտությունները արդեն ցույց են տվել, որ տղամարդիկ կոպիտ դիմագծերով կանանց ընտրում են երկարատև և լուրջ հարաբերությունների, իսկ առավել կանացի դիմագծերով կանանց' կարճատև հարաբերությունների համար:

Լիլիթ Պետրոսյան