Եթե որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա սկսեք գլխից: Ճիշտ սնվելն ու կանոնավոր ֆիզիկական վարժությունները արդյունավետ են: Սակայն մասնագետները նախազգուշացնում են. «Եթե ուղեղը տրամադրած չէ, ապա հեշտությամբ կարող է «ոչ» ասել նիհարելու համար գործադրվող բոլոր ջանքերին»:

Գոյություն ունեն հատուկ հոգեբանական վարժություններ, որոնք օգնում են փոխել իրավիճակը դեպի լավը:

1. Մտածեք այն մասին, թե ինչպիսի տեսք կունենաք ու ինչպես կզգաք մեկ ամիս անց, երբ կկորցնեք ավելորդ կիլոգրամները: Ինչպես կհասնեք ձեր նպատակին, կլինեք գեղեցիկ ու առողջ: Այժմ պատկերացրեք, թե ինչպիսին կլինեք երեք, ապա նաև վեց ամիս անց: Կենտրոնացեք այս կերպարների վրա ուղիղ մեկ րոպե, յուրաքանչյուր օր քնելուց առաջ և արթնանալուց անմիջապես հետո: Դրական էմոցիաները ամրացնում են հաջողության հասնելու հավատը:

2. Գրեք, թե ինչ եք ցանկանում անել, ինչի եք ցանկանում հասնել, ինչու եք ուզում նիհարել, ցանկալի է, որ գրեք հաստ թերթի վրա: Նաև գրեք թե ինչի եք պատրաստ, ինչ կարող եք անել հանուն ցանկալի արդյունքի: «Ես ավելի քիչ կուտեմ» կամ «Ես կմարզվեմ այսինչ ռեժիմով»: Օրը երկու անգամ բարձրաձայն կարդացեք ձեր գրառումը:

3. Պարզեք, թե ինչպիսի մտքերն ու ստերեոտիպերն են նախկինում խանգարել ձեզ հասնել նպատակներին: Կազմեք բոլոր սովորությունների ցուցակը, որոնք խանգարում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

4. Սնվելու օրագիր պահեք, գրանցեք այն ամենը ինչ կերել եք: Հետազոտությունը պարզել է, որ նույնիսկ եթե դուք գիտակցաբար չեք սահմանափակում ձեր սննդակարգը, ապա օրագիրը ստիպում է ձեզ ավելի գիտակից մոտենալ այն ամենին, ինչ ուտում եք:

5. Հաճախ եղեք «համակիրների» շրջապատում, կամ այն մարդկանց, ովքեր արդեն հասել են նպատակին, կամ՝ դրանք իրագործելու ճանապարհին են: Ձեր ենթագիտակցության մեջ կամրապնդվի ոչ միայն ձեր, այլև մյուսների փորձը:

6. Երբեք մի կերեք որևէ բան որպես «պարգևատրում» կամ «բուժող» միջոց: Կերեք միայն այն բանի համար, որ ձեր օրգանիզմը «վառելիք» ունենա, սակայն ապահովեք ամենաորակյալ «վառելիքով»:

7. Երբեք մի զրկեք ձեզ որևէ ուտեստից: Հիշեք, արգելված պտուղը քաղցր է դառնում: