Միայն բացառիկ տղամարդիկ են ունակ բաժանության պահին խոստովանել, թե ինչու են հեռանում: Մեծ մասը նախընտրում են արդարանալ ծեծված արտահայտություններով, որոնք գրեթե ոչինչ չեն ասում իրական պատճառների մասին:

Ցանկանո՞ւմ եք իմանալ այն իրական պատճառները, որոնք ստիպում են տղամարդուն հեռանալ: wotwentwrong.com կայքը հարցում է անցկացրել, պարզելու համար, թե որոնք են բաժանության իրական պատճառները: Հարցման արդյունքում պարզվել է, որ բաժանությունների միայն կեսի դեպքում են մեղավոր կանայք: Այնպես որ, եթե Ձեզ լքել են, մի շտապեք մեղադրել ինքներդ ձեզ այն բանի համար, որ ոչինչ չստացվեց: Ահա, թե որոնք են այն 10 պատճառները, որոնց մասին անկեղծորեն պատմել են հարցման մասնակիցները

1. Նա պատրաստ չէր (նոր) հարաբերությունների:
2. Կարծում եմ, որ նրա համար ամենակարևորը չէի:
3. Կինը անհրաժեշտ չափով խնամված չէր:
4. Նա հաճախ չէր ցանկանում սեքսով զբաղվել:
5. Մենք հաճախ էինք վիճում:
6. Նրա կողքին ուրիշը կար:
7. Նա չափազանց մազոտ էր:
8. Մենք տարբեր էինք:
9. Նա մշտապես ուշանում էր:
10.Նա վատ էր համբուրվում: