Մեքսիկացի ճարտարապետը ոչ ավանդական դիզայնով բրգաձև տան դիզայն է ներկայացրել' կահավորված փարավոնների ոճով, գրում է Daily Mail-ը:

Ճարտարապետ Խուան Կարլոս Ռամոսը մի քանի ամիս շարունակ աշխատել է տան նախագծի վրա ճարտարապետական մրցույթի շրջանակներում:

Եգիպտական ոճի կառույցը իրենից եռահարկ բնակելի տարածք է ներկայացնում: Տան ճակատային մասը պատված է թափանցիկ ապակիով, իսկ մյուս երեք կողմերում կան փոքրիկ բացվածքներ, որոնք նախատեսված են որպես պատուհաններ կամ պատշգամբ ծառայելու համար: Այն հարմարեցված տարածք ունի, որը կարող է ծառայել որպես ավտոտնակ:

Տան ներսում կա ներկառուցված պարուրաձև աստիկան, որը տանում է երկրորդ և երրորդ հարկ: Եգիպտական ոճով նախագծված տան նախատիպը ունի նաև լողավազանի և ձայնագրման ստուդիայի համար նախատեսված տարածք: