Ճանաչված բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հաղթանակներ է տոնում ոչ միայն պրոֆեսիոնալ ռինգում, այլ նաև անձնական կյանքում։ Ինչպես նշում է Tatler-ը, մարզիկն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ դերասանուհի Հայդեն Պանետյերիին, իսկ վերջինս էլ իր համաձայնությունն է տվել։

Կլիչկոյի նվիրած մատանին Հայդենը չի թաքցրել օտար աչքերից։ Ի դեպ, հենց այդ զարդն է «մատնել» դերասանուհուն ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ։ Հաղորդավարուհի Քելի Ռիփան Հայդենին հարցրել է, թե արդյոք նա նշանադրվա՞ծ է, ինչին դերասանուհին ուրախ պատասխանել է.«Այո՛»։

Ինչ վերաբերում է պսակադրության ամսաթվին, ապա այն դեռևս հայտնի չէ։
Զույգը միասին է արդեն 6 տարի։