Մերիլին Մոնրոյի ամենաբաց' ռենտգենային լուսանկարները կհայտնվեն աճուրդում և կբացահայտեն նրա պլաստիկ վիրահատությունների գաղտնիքը, հայտնում է НТВ-ն:

Բժիշկ-կոսմետոլոգի նշումներով լուսանկարներն աճուրդի կհանվեն մեկ ամսից: Դրանք հաստատում են այն փաստը, որ դերասանուհին մի քանի վիրահատություն է տարել: Նա մասնավորապես փոխել է քթի ու կզակի ձևը:

Վիրաբուժական միջամտությունը թաքցնելու նպատակով Մոնրոն այլ անունով է պառկել հիվանդանոցում:

Ի դեպ, 50-ականներին նման միջամտություններ հազվադեպ էին արվում:

Լուսանկարների մեկնարկային գինը 30 000 դոլար է:

Քիչ ավելի թանկ' 45 000 ԱՄՆ դոլար կարող է արժենալ Մոնրոյի կրծքի ռենտգենային լուսանկարը: