Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին եկող տարի կամուսնանա իր վաղեմի ընկերուհի Կրեսիդա Բոնասի հետ, ով վերջիվերջո հասկացել է, որ իր երջանկությունը Հարիի հետ ամուսնության մեջ է, գրում է The Telegraph-ը։

Զույգի մոտ ընկերները պատմել են, որ Կրեսիդան հաղթահարել է թագավորական ընտանիք հարսի կարգավիճակում մուտք գործելու հետ կապված բոլոր վախերն ու մտահոգությունները։ Նրանք ասել են նաև, որ ամուսնությունը սարերի ետևում չէ։

«Հարին անընդհատ խոսում է ամուսնության ու երեխաների մասին, և Կրեսիդան արդեն հաշտվել է այդ մտքի հետ։ Ըստ ամենայնի, նրանց ամուսնությունը տեղի կունենա եկող տարի»,-պարբերականի հետ զրույցում ասել է զույգի ընկերներից մեկը։

Աղբյուրը նաև նշել է, որ նրանց ամուսնությունը ձգձգվել է 24-ամյա Կրեսիդայի անվճռականության պատճառով, քանի որ աղջիկը գտնում է, որ նա չափազանց երիտասարդ է ընտանիք կազմելու համար։

Բրիտանիայի թագավորական ընտանիքի ապագա հարսի վերաբերյալ հայտնի է, որ նա արյունակցական կապեր ունի Էդվարդ 7-րդ արքայի հետ։