Խաղաղօվկիանոսյան Տոնգայի թագավորությունում արկածախնդիր ջրասուզորդները պարբերաբար սուզվում են այս հսկա կետերի ուղեկցությամբ լողալու համար, ներկայացնում է Daily Mail-ը:

Նման փորձառություն առաջարկվում է նաև զբոսաշրջիկներին: Հսկա սապատավոր կետերը կշռում են 40 տոննա, իսկ երկարությունը կազմում է 18 մետր: Լողորդներից մեկի խոսքով այս կետերը շատ մարդամոտ են և զգում են՝ ինչքան կարելի է մոտենալ մարդկանց, որպեսզի չխախտեն նրանց անձնական տարածքը: