Ջենիֆեր Լոուրենսը դարձել է HARPERS BAZAAR UK ամսագրի նոյեմբերյան համարի դեմքը: Համացանցում արդեն հայտնվել են լուսանկարներ՝ այդ ֆոտոշարքից, ինչպես նաև՝ շապիկի գլխավոր նկարը:

Ֆոտոսեսիայի ընթացքում Ջենիֆերը հիացրել է իր անթերի կառուցվածքով, միաժամանակ պատմելով, թե ինչ դժվարությամբ է ազատվել ավելորդ կլիոգրամներից. «Ես երիտասարդ էի, դա այն փուլերից է, որով անցնում է յուրաքանչյուր դերասանուհի: Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ ես գեր եմ ու, եթե չազատվեմ ավելորդ կիլոգրամներից, ապա ինձ աշխատանքից կազատեն: Նրանք ինձ անգամ լուսանկար տվեցին, որտեղ ես մերկ էի, որպեսզի նայեի այդ նկարին և այն ինձ համար մոտիվացիա լիներ՝ սննդակարգ պահելու ընթացքում: Նրանք մտածում էին՝ եթե կարիերայում բարձունքների եմ հասել, ապա դա այլևս ինձ ցավ չի պատճառի, որ «Օսկարում» հաղթելուց հետո այդ ամենից վեր կլինեմ: Ինձ հարցնում են՝ իրոք ամեն ինչ այդպես մանրամասն հիշո՞ւմ ես, այո. հիշում եմ, չնայած՝ դեռահաս էի, բայց ցավ էի ապրում»:

Ինչպես խոստովանում է դերասանուհին, կարևոր չէ՝ ինքն ինչ մրցանակներ կստանա, միևնույնն է' այդպիսի բան իր հետ այլևս չի լինի: «Երբ ինչ-որ մեկն ինձ մոտ դիետայից է խոսում, ես ասում եմ՝ գնա, ինչքան հնարավոր է հեռու»,- ասում է Ջենիֆերը:

600x580600x580600x580600x580