Բաղադրություն

1 հ. հավի եփած փափկամիս
2 հ. թարմ վարունգ
50 գ քերիչով անցկացրած պանիր
2 թ.գ. սոյայի սոուս
1 թ.գ. կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակ

Հավի փափկամիսը բզկտել կամ կտրտել, վարունգը երկարությամբ կտրտել, ավելացնել կիտրոնի հյութ և սոյայի սոուս, խառնել։ Թողնել 5-10 ր., վրան քերիչով անցկացրած պանիր լցնել և մատուցել։