Չեխ արհեստավորներն իրենց յուրահատուկ աշխատանքներով ապացուցում են, որ մեքենաների դետալներն ու մասերը կարող են պետք գալ ոչ միայն ավտոտնակում, այլև ինտերյերի դիզայնի ոլորտում։

Ինչպես նշում է РБК-ն, օրինակ՝ հետևի նստատեղից կարող է ստացվել բավական գեղեցիկ ու հարմար բազմոց, իսկ շարժիչից՝ փոքրիկ սեղան։

Ահա այսպիսի արտառոց կահույք են պատրաստում չեխ մասնագետները՝ օգտագործելով Mercedes-Benz, Rolls-Royce, Cadillac և մեքենաշինական այլ բրենդների մասերն ու դետալները։

Սակայն, բացի մասերից օգտագործվում են նաև կաշի, դեկորատիվ քարեր, փայտի արևադարձային տեսակներ ու ոսկի։ Յուրաքանչյուր նմուշ պատրաստվում է բացառապես անհատական պատվերով։