Ռուս ծովային կենսաբան և լուսանկարիչ, ստորջրյա թագավորության գեղեցիկ լուսանկարների հեղինակ Ալեքսանդր Սեմյոնովը որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը և սեփական «Ոդիսականը» կազմակերպել՝ շուրջերկրյա հետազոտական ճանապարհորդություն զբոսանավով, հայտնում է AdMe.ru-ն։

Նրա մտահղացմամբ՝ դա պետք է լինի եռամյա ճանապարհորդություն՝ ծովային կենսաբանների, ջրասուզորդների և ստորջրյա օպերատորների մասնակցությամբ և նորագույն տեխնիկայի կիրառմամբ։

Ալեքսանդրն արդեն հավաքել է էնտուզիաստների թիմը, և նրանք համատեղ ստեղծել են Expedition Aquatilis նախագիծը։
«Հիմնական նպատակն արտասովոր պլանկտոնային օրգանիզմների որոնումն ու նկարահանումն է և նրանց ուսումնասիրությունը»,-ասել է Ալեքսանդրը։

Այս առիթով AdMe.ru-ն առաջարկում է դիտել գեղեցիկ լուսանկարներ, որոնք Ալեքսանդրն արել է Սպիտակ ծովի խորքերում։