«Քաղաքում» սերիալում Վարուժի դերակատարը' Գոռ Հարությունյանը առաջինը ESem.am-ին պատմեց ընկերուհու և ստեղծագործական առաջիկա նորությունների մասին:

Գոռի ընտրյալը 20-ամյա Մարի Երիցյանն է, ով սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնում: Գոռն ու Մարին հանդիպել են մոտ մեկ տարի առաջ, երբ վերջինս գնացել էր նկարահանվելու «Քաղաքում» սերիալում: Գոռի խոսքերով' Մարին դժվարությամբ է համաձայնել ընկերություն անել իր հետ. «Նա հեշտությամբ չհամաձայնեց ընկերություն անել ինձ հետ, ինչի համար ուրախ եմ :) Երկար ժամանակ նրան համակրել, սիրել ու գժություններ եմ արել, որպեսզի սիրտը գրավեմ»:

Մարիի համար արած գժություններից Գոռն առանձնացրեց, որ օրվա ընթացքում 2-3 անգամ Ալավերդի է գնացել' սիրելիին տեսնելու: «Ամառային արձակուրդներին նա իրենց տուն էր գնացել, որը գտնվում էր Ալավերդիում: Գիշերը երեքին ճանապարհ էի ընկնում' լուսաբացին հանդիպելու նպատակով. ծաղիկներով կանգնում էի նրանց պատուհանի տակ ու ասում, որ սիրում եմ: Այս ընթացքում բազմաթիվ խելառ բաներ եմ արել»,- հիշեց Գոռը, ով բացի սերիալում նկարահանվել, որպես երգիչ աշխատում է երևանյան ակումբներից մեկում:
Գոռից հետաքրքրվեցինք, արդեն մտածու՞մ են հարաբերությունների օրինականացման մասին: «Հնարավոր է' այս տարվա ընթացքում նշանվենք, իսկ ամուսնությունը, կարծում եմ, մեկ տարուց կլինի: Շատ եմ ուզում, որ Մարին Կոնսերվատորիա ընդունվի: Նա խելացի աղջիկ է, եթե անվճար ընդունվի, անմիջապես կամուսնանանք:)»,-ծիծաղելով նշեց Գոռն ու հավելեց, որ այս պահին էլ կցանկանար ամուսնանալ սիրելիի հետ:

Դերասան-երգիչը, ով մինչ սերիալում նկարահանվելը մասնակցել է «Հայ սուպերսթար 4»-ին ու հասել մինչև եզրափակիչ' զբաղեցնելով 4-րդ տեղը, նշեց նաև, որ ընկերուհին ևս իր ուժերը փորձել է երաժշտական ասպարեզում. «Նախորդ տարի նա մասնակցեց «Հայաստանի ձայնը» նախագծին, սակայն չանցավ, ինչի համար ուրախ եմ: Չեմ ցանկանում, որ նա երգչուհի դառնա»:

Վերադառնալով ստեղծագործական նորություններին' Գոռն ասաց, որ շցանկություն ունի այս տարի հանդիսատեսի դատին հանձնել իր առաջին տեսահոլովակը: «Մոտ երեք ամիս առաջ նոր երգ եմ գնել, որի խոսքերն Ավետ Բարսեղյանն է գրել, երաժտությունը' Աննա Հովները: «Շարքային Հարությունյան» կոչվող երգը մեր զինվորների մասին է: Ցանկանում եմ այն ներկայացանել հունվարի 28-ին կապակցությամբ»,- ասաց Գոռը, ով երաժշտական կրթություն ստացել է Չայկովսկու անվան դպրոցի ջութակի բաժնում, այնուհետև' սովորել է Երգի պետական թատրոնում: Գոռի փոխանցմամբ' այժմ մի քանի երգեր ունի, որոնցով էլ ցանկանում է որպես երգիչ ներկայանալ հեռուստադիտողներին: «Եթե առաջին երգս ու տեսահոլովակս հաջողություն ունենա, գործունեությունս միայն երգարվեստում կշարունակեմ»,-ավելացրեց նա:

Երջանկություն մաղթեց Արևիկ Իսաջանյանը