Սիրելի կանայք, դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել մեղրով և ասպիրինով պատրաստված դիմակ:

Պատրաստման համար վերցրեք 2 կոճակ ասպիրին, մեղր և ջուր: Մի քանի կաթիլ ջուր եք լցնում ասպիրինի վրա՝ թողնելով 10-20 վայրկյան, որպեսզի այն փափկի: Հետո դրա վրա ավելացնում եք մեկ թեյի գդալ մեղր: Քսում եք դեմքին՝ թողնելով՝ մնա 10 րոպե: 10 րոպե անց այն օգտագործում ենք որպես սկրաբ և մաշկը շփում պտտական շաժումով: Աշխատեք այնպես քսել, որ աչքերի շուրջը չքսվի (այս հատվածում մաշկը շատ նուրբ է):

Վերջում լվացվեք և քսեք խոնավացնող կրեմ: Ցանկալի է՝ դիմակը կրկնեք երկու օրը մեկ: Մեկ շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի, իսկ երեք ամիս, եթե այն հետևողական օգտագործեք, ապա Ձեր մաշկն ուղղակի անճանաչելի կդառնա' զերծ ավելորդ սև կետիկներից: