"Ուտել երկուսի փոխարեն" արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, հղի կնոջ օրգանիզմին ավելի շատ էներգիա է պահանջվում, հետեևաբար, ավելի շատ սնունդ, վիտամիններ և հանքային նյութեր: Սակայն, գերսնվելու փոխարեն, անհրաժեշտ է սնվել ճիշտ:

Չէ որ հղիության ընթացքում ձեռք բերված ավելորդ քաշը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի առողջության վրա: Խորհուրդ է տրվում սնվել հաճախ (օրը 4-5 անգամ), միջին չափաբաժնով: Փորձեք սննդակարգում ընդգրկել բավականաչափ մրգեր, բանջարեղեններ և սպիտակուցով հարուստ մթերք, քանի որ այն շինանյութ է հանդիսանում պտղի բջիջների համար:

Կարիք չկա սննդակարգից բացառել որոշակի մթերքներ (բացառությոամբ ալկոհոլ), սակայն անհրաժեշտ է սահմանափակել կծու, յուղոտ, քաղցր, տապակված սնունդը և չօգտագործել չափազանց շատ հեղուկ: