30 րոպեից ոչ ավել կպահանջվի, որպեսզի պատրաստեք այս հաճելի ըմպելիքը:
Անհրաժեշտ բաղադրիչներ'
1 լիմոնի հյութ
Գազավորված հանքային ջուր՝ 60 մլ
Անանուխի տերեևներ՝ 8 հատ
Բաց գույնի ռոմ՝ 45 մլ
Շաքարավազ' 1 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը.
Շաքարավազը լուծել 1 ճաշի գդալ եռացրած ջրի մեջ, թողնել որ սառչի: Բաժակի հատակին դնել անանուխի տերևները, լցնել լիմոնի հյութը:
Բաժակը կիսով չափ լցնել սառույցով: Այնուհետև լցնել ռոմը, ապա ավելացնել հանքային ջուրը: