Սովորաբար, մարդիկ նախընտրում են իրենց արձակուրդը վայելել ամռան և ձմռան ամիսներին՝ աշունն ու գարունը թողնելով բուռն աշխատանքային գործընթացի համար։

Սակայն բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ կատարյալ հանգիստ կարելի է վայելել հատկապես հոկտեմբերին։ Իր պնդումն ապացուցելու համար պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է հանգիստը հոկտեմբեր ամսին վայելելու 7 համոզիչ պատճառ։

1. Կիպրոսի աշնանային արևը

Միջերկրական ծովի ավազանի ոչ մի երկրում հոկտեմբերն այդքան տաք ու հաճելի չէ, որքան Կիպրոսում։ Մինչ մյուս երկրներում այս ամսին տեղում են անձրևներ ու ամենուր խոնավ է, Կիպրոսում օրվա 9 ժամն արևոտ է, օդի ջերմաստիճանն էլ՝ +28։

Ten reasons to travel in October
2. Անգլիայի բազմագույն աշունը

Հոկտեմբերին Անգլիան վերածվում է կարմիր, կանաչ, ոսկեգույն ու նարնջագույն երանգների իսկական «հրավառության»։ Լուսանկարիչներն ու զբոսաշրջիկները պնդում են, որ այնպիսի բազմագույն ու հեքիաթային աշուն, ինչպիսին Անգլիայում է, անհնար է գտնել մեկ այլ վայրում։

Ten reasons to travel in October
3. Մավրիկիոսի ջերմ արևը

Թեև շատերն են մեկնում Հնդկական օվկիանոսում գտնվող այս կղզին՝ ձմեռային հանգիստը վայելելու համար, այնուհանդերձ, The Telegraph-ը պնդում է, որ այն կատարյալ է հոկտեմբերին հանգստանալու համար։ Բանն այն է, որ աշնան 2-րդ ամիսը Մավրիկիոսում ամենաչոր, արևոտ ու պակաս խոնավ ժամանակաշրջանն է, երբ շոգ չէ, բայց հաճելի է։

Ten reasons to travel in October

4. Հելոուինը Նյու Յորքում

Ամերիկացիները Հելոուինին շատ լուրջ են վերաբերվում, քանի որ տոնի կապակցությամբ քաղաքների փողոցներում տեղի են ունենում շքերթներ ու բացօթյա միջոցառումներ՝ տարօրինակ հագնված ու դիմահարդարված մարդկանց մասնակցությամբ։ Սակայն լավագույն տոնակատարությունները տեղի են ունենում Նյու Յորքում, որտեղ հոկտեմբերի 31-ին մոտ 2 մլն նյույորքցիներ սկսում են փողոցներում տոնել Հելոուինը։

Ten reasons to travel in October

5. Սիդնեյի օպերայի հիմնադրման 40-ամյակը

Սիդնեյը հարմար է զբոսաշրջային այցելությունների համար տարվա բոլոր եղանակներին, սակայն այս տարվա հոկտեմբերն առավել նախընտրելի է, քանի որ նշվելու է աշխարհահռչակ Սիդնեյի օպերայի հիմնադրման 40-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի են ունենալու խոշոր մշակութային միջոցառումներ։ Եզրափակիչ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 27-ին։

Ten reasons to travel in October

6. Վիրջինիայի «կամրջացատկը»

Աշխարհի խոշորագույն էքստրեմալ միջոցառումը տեղի է ունենում ամեն տարվա հոկտեմբերի 19-ին՝ Արևմտյան Վիրջինիա նահանգում։ Հարյուրավոր արկածախնդիրներ ցատկում են 265 մ բարձրության վրա գտնվող Նյու Ռիվեր Ջորջ կամրջից, ինչին հետևում է մոտ 100 հազար մարդ։

Ten reasons to travel in October

7. Հռոմ, Օգոստոս կայսեր մահվան 2.000-րդ տարելիցը

Այս հոկտեմբերին Իտալիայի մայրաքաղաքում նշվելու է Հռոմեական կայսրության ղեկավարներից մեկի՝ Օգոստոս կայսեր մահվան 2.000-րդ տարելիցը։ Այս կապակցությամբ հոկտեմբերին կցուցադրվեն Տիցիանի հրաշալի աշխատանքները։

Ten reasons to travel in October