Ռուսական CTC հեռուստաալիքի եթերում արդեն մեկնարկել է ''Последний из Мaгикян'' երգիծական կատակերգության առաջին եթերաշրջանը:

Կոմեդիան պատմում է 45-ամյա Կարեն Մահիկյանի մասին: Հրանտի կերպարն իրեն շատ ժամանակակից է համարում, բայց նրան նյարդայնացնում է, որ շրջապատում բոլորը տարված են iPad-ով եւ iPhone-ով: Ֆիլմի սյուժեի հիմքում հայ ավանդապաշտ տղամարդու երազանքն է, ով երազում է տղա ունենալ, սակայն մինչ նա երազում է դրա մասին, դուստրերը մեծանում են, ու ամեն մեկը սկսում է փնտրել իր կեսին, որոնցից ոչ մեկին Մահիկյանը այդպես էլ չի հավանում:

Նա չի հասկանում ժամանակակից հարաբերությունները: Ինչպե՞ս կարող է դստեր ընկերը մնալ իրենց տանը գիշերելու, եթե նրանք ամուսնացած չեն: Եվ նրան չի հետաքրքրում կնոջ հավաստիացումները, որ «հիմա բոլորն այդպես են անում»: Թող բոլորն այդպես անեն, բայց ո՛չ իր ընտանիքում: Նա կովկասցի է, իր սկզբունքներն ունի:

ArmStar.am-ն առաջարկում է Ձեզ դիտել նոր կատակերգության առաջին 6 մասերը:

Իսկ Ձեր կարծիքները կարող եք թողնել մեկնաբանությունների դաշտում:

Հաճելի դիտում ենք մաղթում :)