Բեռլինում զբոսաշրջիկներին առաջարկում են ապրել փոքր բնակարանում, որը նախկինում վարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Обозреватель-ը։

Բնակարանի ներկայիս տիրուհին հատուկ մասնագիտացած կայքում տեղադրել է հայտարարություն, որում առաջարկում է «ապրել՝ ինչպես Անգելա Մերկելը»։ Շոնհաուզեր Ալլեե 104 հասցեում գտնվող բնակարանը տրվում է օրավարձով՝ մոտ 55 եվրո։

Տանտիրուհու վստահեցմամբ՝ հենց այստեղ է 1980-ական թվականների վերջին ապրել Անգելա Մերկելը։ Այն ժամանակ նա՝ մոտ 35-ամյա ամուսնալուծված մի կին, Գերմանիայի Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտի աշխատակից, վարձել է այդ երկսենյականոց բնակարանը, որը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից և լոգասենյակից։

Հետաքրքրական է, որ տանտիրուհին իմացել է Մերկելի՝ այդտեղ ապրելու մասին հարևաններից։