Նորաձևության աշխարհի հայտնի դեմքերը շարունակում են համագործակցության ուղիներ փնտրել լայն լսարանի հետ՝ digital-տեխնոլոգիաների միջոցով։ Օրերս երկու դիզայներներ՝ Վիկտորյա Բեքհեմը և Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, հայտարարել են Skype և Google+ ընկերությունների հետ համագործակցության մասին, գրում է buro247.ru-ն։

Skype-ի հետ համագործակցության շրջանակում Բեքհեմը կնկարահանի վավերագրական ֆիլմ, որը կօգնի մարդկանց տեսնել նորաձևության աշխարհը ներսից։ Մոդելավորողը կտա նաև հարցազրույց, որի ընթացքում կպատմի իր սեփական ընկերության աշխատանքի մասին, ինչպես նաև կտա անսահմանափակ հասանելիություն դեպի իր բոլոր ստուդիաներն ու արվեստանոցները։

Skype-ի թիմի ներկայացուցիչներն արդեն հասցրել են մեկնաբանել իրենց նոր համագործակցությունը. «Ընդամենը 5 տարվա ընթացքում Վիկտորյա Բեքհեմը և նրա թիմը ստեղծել են անհավանական հաջողակ բրենդ։ Skype-ն ուրախ է անմիջական մասնակցություն ունենալ այդ նախագծին»։

Իսկ ինչ վերաբերվում է Դիանա ֆոն Ֆյուրստենբերգին, ապա նա շարունակում է համագործակցությունը Google-ի հետ և այժմ աշխատում է մի նախագծի մշակմամբ, որը կգործի Google+ Hangouts on Air հավելվածի շրջանակում։