Հոլանդացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ուղեղի աշխատանքը բարելավում է կանաչ թեյը, հայտնում է rg.ru-ն՝ Информинг-ին հղումով:

Նման եզրակացության նրանք հանգել են 44 կամավորների հետ փորձարկումներ անցկացնելով, որոնց կեսին հանձնարարություններից բացի նաև կանաչ թեյ են տվել:

Չափվել է նաև մասնակիցների ուղեղի ակտիվությունն առաջադրանքների կատարման ժամանակ, պարզվել է, որ կանաչ թեյ խմածներն ավելի բարձր մտավոր ունակություններ են ցուցաբերել. նրանք ավելի ուշադիր են եղել և քիչ են հոգնել:
Գիտնականների կարծիքով՝ այդ էֆեկտի պատճառը կոֆեինը և L-թեանին ամինաթթուն է:

Ավելի վաղ ճապոնացի գիտնականները պարզել էին, որ օրական երկու բաժակից ավելի թեյ խմող տարեցների մոտ հիշողության և ուշադրության խանգարման դեպքերը կրճատվում են կիսով չափ: